«Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ է: Մեր տեղեկություններով, նրան չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ, նաև նախընտրական ցուցակներում: Պատգամավորության վերջին ակորդները «վայելող», մի քանի կուսակցություն տեսած Հակոբյանն անգամ ընդդիմադիր, բոցաշունչ ելույթների հավես չունի:
Մեր տեղեկություններով՝ նա իշխանական տարբեր խողովակներով իր «պատրաստակամությունն» է հայտնել ծառայելու նրանց, սակայն ոչ մի տեղից արձագանք չի ստացել: Հասկացել է, որ իշխանությունից մերժված է, բայց դեռ վերջնականապես հույսը չի կորցրել: Ասում են, հիմա էլ մտմտում է, թե որ ընդդիմադիր ուժին «կպնի», որ խորհրդարանում տեղ ունենա: Բայց հարց է` ո՞ր ընդդիմադիր ուժը կցանկանա ճամբարափոխի համարում ունեցողին տեսնել իր «թարմացված» շարքերում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ